Հրապարակային օֆերտա
www.BigBoom.am համացանցային կայքում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց, այսուհետ` «Բաժանորդ» և ակցիայի նկարագրությունում նշված անձի, այսուհետ` «Վաճառող», ի դեմս «ԲԻԳԲՈՒՄ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանի, այսուհետ` «Ներկայացուցիչ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. Տերմիններ և սահմանումներ
1.1 Բաժանորդ ` ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ, ով գրանցված է BigBoom.am կայքում և օգտվում է կայքի առաջարկած զեղչի կուպոններից:
1.2 Վաճառող` Ակցիայի պայմաններ բաժնում նշված իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռներեց, ով առաջարկում է ապրանքներ և մատուցում է ծառայություններ:
1.3 Կայք` Ներկայացուցչի սեփականություն հանդիսացող BigBoom.am հասցեում տեղադրված համացանցային կայքը:
1.4 Հրապարակային օֆերտա` Պրինցիպալի կողմից մատուցվող ծառայությունների և առաջարկվող ապրանքների վերաբերյալ գործակալի կողմից անսահմանափակ թվով անձանց ուղղված առաջարկություն, որից հետևում է նշված պայմաններով յուրաքանչյուր արձագանքողի հետ պայմանագիր կնքելու գործակալի կամքը:
1.5 Ակցիա` Վաճառողի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է վաճառողի ապրանքների/ծառայությունների իրացմանը կուպոն (ծածկագիր) ներկայացնող բաժանորդին, որը ձեռք է բերվել ներկայացուցչից` սույն հրապարակային օֆերտայի պայմանագրում ներկայացված պայմաններով:
1.6 Կուպոն` կտրոն, որը պարունակում է տառաթվային կամ թվային ծածկագիր, ինչը հնարավորություն է տալիս բաժանորդին ակցիայի անցկացման ժամանակաշրջանում ակցիայի պայմաններին համապատասխան վաճառողից ձեռք բերել ապրանքներ կամ ծառայություններ:
1.7 Ակցիայի անցկացման ժամանակաշրջան` ժամանակաշրջան, որի ընթացքում ներկայացուցիչը բաժանորդերին կուպոններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:
1.8 Կուպոնի վավերականության ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում վաճառողը ծառայություններ է մատուցում կամ ապրանքներ է առաջարկում կուպոն ներկայացնող բաժանորդներին:
2. Ընդհանուր դրույթներ
2.1 BigBoom.am համացանցային կայքէջում առկա ապրանքների կամ ծառայությունների պատվիրումը կարարվում է էլեկտրոնային եղանակով:
2.2 Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում բաժանորդի կողմից ներկայացուցչին պատկանող BigBoom.am համացանցային կայքէջում գրանցվելը և սույն պայմանագրի 3.1-րդ կետով նախատեսված կարգով վճարումը կատարելը:
2.3 Սույն պայմանագրով ներկայացուցչի իրավասությունները սահմանափակվում են BiGBooM.am համացանցային կայքէջում վաճառողի անունից առաջարկվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների վերաբերյալ պայմանները տեղադրելով, ինչպես նաև բաժանորդին կուպոն տրամադրելու միջոցով գործարքի ձևակերպմամբ:
2.4 Ակցիայի պայմանների իրականացման վերաբերյալ բողոքները ներկայացվում են վաճառողին: Ներկայացուցիչը պատասխանատվություն չի կրում վաճառողի կողմից պայմանագրի կատարման համար, քանի որ պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները ծագում են անմիջապես բաժանորդի և վաճառողի մոտ:
2.5 Բաժանորդի կողմից պայմանագրի կնքման ապացույց է հանդիսանում վաճառողին կուպոնի վրա տեղադրված հատուկ ծածկագրի տրամադրումը: Պայմանագրի կնքման ցանկացած այլ ապացույց ենթակա չէ վաճառողի կողմից քննարկման:
2.6 Բաժանորդը համաձայն է, որ BigBoom.am համացանցային կայքէջում գրանցված ընթացակարգերը անցնելուց հետո, բաժանորդի էլեկտրոնային հասցեով կուղարկվեն նամակներ և հաղորդագրություններ, այդ թվում` նաև գովազդային բնույթի: Բաժանորդը` անձնական պրոֆիլում նշելով իր հեռախոսահամարը, ինքնաբերաբար համաձայնվում է ստանալ գովազդային բնույթի SMS հաղորդագրություններ: Տվյալ հաղորդագրությունների ստացումը դադարեցնելու համար բաժանորդը պարտավորվում է լրացնել հայտ` օգտվելով ներկայացուցչի կայքում զետեղված հետադարձ կապից:
2.7 Բաժանորդը համաձայն է, որ ներկայացուցչի կողմից օգտագործվում և մշակվում են բաժանորդի անձնական տվյալները:
2.8 Ներկայացուցիչը պարտավորվում է երրորդ անձանց չփոխանցել բաժանորդի հասցեն և նրա վերաբերյալ այլ տեղեկությունները:
2.9 Բաժանորդի գրանցվելու ժամանակ բջջային կոդը հաստատելիս ներկայացուցչի կողմից որպես բոնոս բաժանորդի հաշվին ավելացրած գումարը կարող է օգտագործվել միայն կուպոններ ձեռք բերելու համար և կանխկացման ենթակա չէ:
3. Պայմանագրի գինը և վճարման կարգը
3.1 Կուպոնի գինը ներկայացվում է կայքի համապատասխան բաժնում, որն իրավունք է տալիս բաժանորդին վաճառողի կողմից մատուցվող ծառայություններից և առաջարկվող ապրանքներից օգտվել զեղչով: Կուպոնի համար վճարումը կատարվում է BigBoom.am համացանցային կայքէջում նշված էլեկտրոնային վճարման միջոցով:
4. Կուպոնի օգտագործման կարգը
4.1 Կուպոնի վավերականության ժամկետը նշված է BigBoom.am համացանցային կայքէջում և կուպոնի վրա:
4.2 Կուպոնի վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդը կորցնում է կուպոնի հետ կապված բոլոր իրավունքները և ենթակա չէ վերադարձման վճարված գումարը:
4.3 Կուպոնը փոխանցելի է և չի հանդիսանում անվանական:
4.4 Բաժանորդը կարող է միաժամանակ գնել մի քանի կուպոններ, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի կողմից:
4.5 Բաժանորդի կողմից կուպոնի կորստի կամ կուպոնի ունիկալ տառաթվային կոդի կորստի, վնասման կամ գողության դեպքում վաճառողը կամ ներկայացուցիչը պատասխանատվություն չեն կրում:
4.6 Բաժանորդը պարտավորվում է կուպոնն օգտագործել պայմանագրին համաձայն, չփորձել դիմել որևէ խարդախության կամ շրջանցել ներկայացուցչի կամ վաճառողի շահերը:
4.7 Անչափահաս բաժանորդի կողմից Ներկայացուցչին պատկանող BigBoom.am համացանցային կայքէջում գրանցվելուց և սույն պայմանագրի 3.1-րդ կետով նախատեսված կարգով վճարումը կատարելուց հետո տարաձայնությունների առաջացման դեպքում անչափահաս բաժանորդի կողմից վճարված գումարը ենթակա չէ վերադարձման:
4.8 Կուպոնների դիմաց վաճառողը կամ ներկայացուցիչը որևէ դրամական հատուցման պարտավորություն չեն կրում: Կուպոնը իրավունք է տալիս միայն ապրանքների և ծառայությունների` նշված կարգով և պայմաններով:
4.9. Կուպոնների մասին տեղեկատվությունը ներկայացուցիչը տեղեկացնում է վաճառողին նրանց միջև կնքված պայմանագրի հիման վրա: Կայքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում բաժանորդը պետք է ակնկալի, որ իր կուպոնի մասին տեղեկատվությունը վաճառողին հասնելի կլինի խելամիտ ժամանակաշրջանի ընթացում, սովորաբար` մինչև 24 ժամ:
4.10. Պատշաճ կերպով կուպոնի ներկայացման դեպքում վաճառողը պարտավոր է կատարել ակցիայի պայմաններում և նկարագրությունում նշվածը, կուպոնների վավերականության ժամկետում:
4.11. Կուպոնը համարվում է պատշաճ կերպով ներկայացրած, եթե ներկայացվել է ներկայացուցչի կողմից ուղարկված SMS հաղորդագորությունը կամ տպված կուպոնը:
4.12. Բաժանորդը պարտավորվում է կուպոնը օգտագործել համաձայն սույն կանոնների, չփորձել որևէ խարդախության դիմել կամ շրջանցել գործակալի կամ վաճառողի շահերը:
5. Կայքի օպերատորի պատասխանատվությունը:
5.1. Ապրանքների և ծառայությունների մինչ զեղչը եղած արժեքը ներկայացուցիչը ստանում է վաճառողից և պատասխանատվություն չի կրում դրա ճշտության համար:
5.2. Ակցիային վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որ տեղադրված է www.BigBoom.am կայքում տրամադրված է վաճառողի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են վաճառողի հետ:
5.3. Ապրանքի կամ ծառայության գնի հետ կապված ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն պետք է ճշտվի վաճառողի հետ:
5.4. Ապրանքների և ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է վաճառողը: Ներկայացուցչի և բաժանորդի պայմանագրային հարաբերությունը սկսում է կուպոնների գնման պատվերներ ընդունելով և վերջանում է վճարումից հետո դրանք բաժանորդին www.BigBoom.am կայքում հասանելի դարձնելով: Ապրանքների/ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ցանկացած գործողություն, միջադեպ, իրադարձություն կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
5.5. Ակցիայի չկայացման դեպքում պայմանագրային հարաբերությունը ավարտվում է համակարգում բաժանորդի հաշվեկշռին նրա դրամական միջոցների վերադարձմամբ:
6. Եզրափակիչ դրույթներ
6.1 Սույն պայմանագրի կատարման կամ մեկնաբանման հետ ծագած բոլոր վեճերը կողմերի միջև պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում բոլոր վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.2 Սույն պայմանագրի որևէ դրույթ անվավեր կամ առ ոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:
6.3 Սույն պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել (այդ թվում նաև Հավելվածները) այլ լեզուներով, սակայն հայերենի և այլ տարբերակների միջև հակասության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը: